Նոստրադամուս: Միջուկային մղձավանջի կանխատեսումը: Բարձրատոհմիկ անձինք ,նույնիսկ թագավորները մեծ պատիվ էին համարում շփվել եվ ընկերություն անել Միշել Նոստրադամուսի հետ:Նրան անվանում էին «Աստծու կողմից ընտրված մարգարե»:Եվ դա չափազանցություն չէր:Նա մինչեվ եղել եվ մնում է առեղծված: Մարգարեությունների գիրքը: Նոստրադամուսը ծնվել է ֆրանսիական Սան-Ռեմի փոքրիկ քաղաքում:Նրա հայրը նոտար էր ,իսկ հետագայում կնքվեց որպես հրեա:Պատանի Նոստրադամուսի ուսուցիչներին հիացնում էր պատանու տաղանդը:Նրա հիշողությունը այնքան ուժեղ էր,որ կարող էր անգամ կրկնել գրքի ամբողջ գլուխներ,որն ընդամենը մեկ անգամ էր կարդացել:Նոստրադամուսը դարձավ բժիշկ եվ մեծ հաջողություն ունեցավ այդ ասպարեզում:Սակայն նրան սկսեցին կասկածել սատանայի հետ շփվելու եվ կախարդություններ անելու մեջ:Նա ստիպված էր թաքնվել:Նա թաքնվեց ֆրանսիական Սալոնե քաղաքում եվ այստեղ էլ գրեց իր հայտնի մարգարեությունները: Նաստրադամուսը մեր օրերի մասին կանխատեսումներ է արել՝որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Նա կանխատեսել է ,որ 2012թվականին կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը,որի ընթացքում կկիրառվեն քիմիական եվ միջուկային զենքեր: Նա գրել է ,որ պատերազմը կտեվի տարի,կվերանա մոլորակի կեսը,սակայն մարդկությունը կփրկվի:Ըստ Նոստրադամուսի ամենահզորը կլինի Չինաստանը,ԱՄՆ-ն եվ ՌԴ-ն կկորցնեն իրենց հզորությունը: Միջուկային պատերազմից հետո Երկիր մոլորակի շատ բնակավայրեր կվերածվեն անապատների:Կտարածվեն շատ անբուժելի հիվանդություններ: Ըստ Նոստրադամուսի կանխատեսումների Արեվը կսկսի հալչել ,Երկրի վրա սով կսկսվի ,իսկ 3005 թվականին մարդկությունը կվերանա: Հենց այդ ժամանակներում Մարս մոլորակը մասերի կբաժանվի:Արդյունքում կխափանվի գրավիտացիոն ուժերի հավասարակշռությունը Արեգակնային համակարգում:Հնարավոր է ,որ գիսաստղերից մեկը կբախվի Երկրին:Գիտնականները կփորձեն փոխել գիսաստղի ուղղությունը,սակայն դա չի հաջողվի:Գիսաստղը կբախվի Լուսնին եվ Երկրի վրա ոչ մի կենդանի շունչ չի մնա: Նոստրադամուսի վերջին կանխատեսումը վերաբերում էր իր մահվանը,որը ճշգրիտ կերպով կատավել է:Նա գիտեր իր մահվան օրը եվ ժամը: Նա իր հարազատներին ասաց.«Դուք ինձ ողջ չեք տեսնի վաղը արեվի մայր մտնելուց հետո»: Այդպես էլ պատահեց: Ըստ նրա կտակի ՝Նոստրադամուսի գերեզմանաքարը ուղղահայաց կերպով դրեցին եկեղեցու պատին:Նա չէր ուզում ,որ իր գերեզմանաքարի վրայով մարդիկ ացնեին:
Հ.Գ : Սա իմ ամենաերկար հոդվածն է: Աստված տա սրա նման շատ ու շատ հոդվածներ ունենամ: Խնդրում եմ գրանցվեք ընթերցելուց հետո:))
|